Բժիշկ-արվեստագետ
Մեկ դար... Մեկ կյանք...
Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ նրբանցքներում ու փակուղիներում միայն երբեմն կարելի է հանդիպել հին Երևանին բնորոշ շինությունների։
Ընդ որում խոսքը չի վերաբերում միայն մանր-մունր, իրար կռթնած հողաշեն տներին, այլ նաև ժամանակին Երևանի ճարտարապետական ինքնատիպությունն ապահովող կառույցներին։ Օր օրի նոսրանում են նաև հին երևանցիների շարքերը
Այսօրվա և վաղվա մարդիկ միայն հուշագրություններից կամ քիչ թվով պահպանված լուսանկարներից ու ժապավեններից կարող են կարծիք կազմել այն քաղաքի մասին, որի այգիներում խրախճանքի է նստել Եղիշե Չարենցը, որի բեմերում արվեստի գլուխգործոցներ են կերտել Վահրամ Փափազյանն ու Հրաչյա Ներսիսյանը, որի զարկերակը կազմող Աբովյան փողոցով ճեմել են մեծն Իսահակյանը, Մարտիրոս Սարյանը, Վիկտոր Համբարձումյանը, Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Մինաս Ավետիսյանը...
Բժիշկ Մարգարիտա Շահինյանը այն եզակիներից մեկն է, որոնք ոչ միայն տեսել են հին Երևանն ու երևանցիներին, այլ ինչ-որ չափով դարձել նրա յուրօրինակ կենսագիրը։ Նա ուղիղ հարյուր տարեկան է, մասնագիտությամբ ատամնաբույժ։ Ծնվել է Թիֆլիսում, և 1925 թ. ապրում է Երևանում։
Մենք չենք խոսի նրա աշխատանքային գործունեության մասին, թեպետ այն բազմաբեղուն է։ Փոխարենը ցանկանում ենք ամսագրի ընթերցողներին ներկայացնել Մարգարիտա Շահինյանի լուսանկարներից մի քանիսը։ Իսկ լուսանկարչությամբ նա զբաղվել է գրեթե ամբողջ կյանքում։ Նրա բնակարանի պատերը ասես շնչում են հին Երևանի բույրով, իսկ ամենակարևորը` նա հրաշալի հիշում է յուրաքանչյուր նկարի պատմությունն ու տարեթիվը։ Այդ նկարների շարքում են ժամանակի նշանավոր արվեստագետների ու գիտնականների ինքնատիպ դիմանկարներ։ Շրջանակների միջից բժշկուհու հյուրերին ժպտում են դերասանուհի Արուս Ասրյանը, երգիչ Հովհաննես Բադալյանը, երգահան Արտեմի Այվազյանը և ուրիշներ։ Նրա լուսանկարների հերոսներից են նաև տարբեր զբաղմունքի տեր հասարակ մարդիկ և ամենակարևորը` երեխաները։
Մ. Շահինյանի համար լուսանկարչությունը զուտ սիրողական զբաղմունք չի եղել։ Բժշկությանը զուգահեռ, որպես լուսանկարիչ, նա թղթակցել է «Առողջապահություն», «Գարուն», «Հայաստանի աշխատավորուհի» հանդեսներին և «Ավանգարդ», «Գրական թերթ», «Հայրենիքի ձայն», «Պիոներ կանչ» թերթերին։ Տիկին Մարգարիտան լըրջորեն զբաղվել է նաև գրական-գեղարվեստական ստեղծագործությամբ։ Գրել է մանկական պատմվածքներ, բանաստեղծություններ, երգիծական մանրապատումներ, բժշկական գիտահանրամատչելի հուշաթերթիկներ։ Նրա ռադիոպիեսները հաջողությամբ բեմադրվել և հաղորդվել են ռադիոթատրոնով, պատմվածքներն ու բանաստեղծությունները տպագրվել են տարբեր հանդեսներում։
Նրա մարդկային նկարագրի մասին շատերն էին պատմել։ Լսել էինք, որ հետաքրքիր զրուցակից է, բարեհամբույր, սիրալիր ու հյուրասեր անձնավորություն։ Մեր այցելության ժամանակ հենց այդպիսին էլ տեսանք 100-ամյա բժիշկ արվեստագետին։ Նա ոգևորված պատմում էր հին Երևանի, իր լուսանկարների հերոսների մասին։ Միայն փոքր-ինչ դժգոհում էր, որ վերջին շրջանում տեսողությունը դավաճանում է, որի պատճառով չի կարողանում ստեղծագործել…
Մեր խմբագրությունը ջերմորեն շնորհավորում է բժշկուհի, գրող և լուսանկարիչ Մարգարիտա Շահինյանի 100-ամյա հոբելյանը։
Կարդացեք նաև
Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...
Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...
– Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...
Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...
Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը տոկոսների հետ աճում ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի...
Ինչ էլ լինի` ծաղկելու է ծիրանենիդ.
Ծիծեռնակը ծանոթ քիվին –
նորոգելու բույնը իր հին,
Պայթելու է հունդը հողում...
Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...
Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:
Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,
և այն ինձ համար անսպառ աղբյուր է:
Ամադեո Մոդիլյանի...
- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...
Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...
Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...
- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն